Լիլիթ Հովհաննիսյանի Dream խորագրով համաշխարհային շրջագայության մեկնարկը սկսվեց մարտի 9-ին Երևանից: Շլացուցիչ ու ինքնատիպ շոու ծրագրով Լիլիթը բոլորին ցույց տվեց իր երազը: Երևանյան համերգի վրա աշխատել էր պրոֆեսիոնալ մեծ թիմ: Բեմում գտնվող ու ելույթ ունեցող մարդկանց, ինչպես նաև սպասարկող անձնակազմի թիվն անցնում էր 1000-ը: Ստեղծվել էր հայաստանյան իրականության մեջ բացառիկ մեծամասշտաբ բեմ, ինչպես նաև աննախադեպ լուսային ու ձայնային էֆեկտներ: Համերգին ներկա էին ոչ միայն երգչուհու երկրպագուներն ու հարազատները, այլև շոու բիզնեսի մեծ մասը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել