ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին գիշերը՝ ժամը 1։30-ի սահմաններում, հայ դիրքապահների կողմից վնասազերծվել է հայ-ադրբեջանական սահմանը խախտած և հայ դիրքապահների նախազգուշացումներին չենթարկված ապշերոնյան սուլթանության Ղազախի շրջանի բնակիչ, 1986 թ․ ծնված Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովը։

Շատ ուրախալի տեղեկություն է սա։ Ազերիներին պետք է պատասխանել իրենց իսկ մեթոդներով։ Արիֆ Իբրահիմովին ոչ միայն պետք է մեղադրել հայ-ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու, այլև Հայաստանում դիվերսիա և ահաբեկչություններ կազմակերպելու մեջ և մի 20 տարով բանտ նստեցնել, ինչպես վարվեց Բաքուն ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ․ ծնված Կարեն Ղազարյանի նկատմամբ։

Իլհամ բաբայի հետ պետք է առաջնորդվել «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» ասացվածքին համաձայն։ Ահաբեկիչ Իբրահիմովը պետք է խիստ պատժվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել