Armsport.am-ը գրում է.

«Ոսկե Գնդակ-2006»-ի դափնեկիր Ֆաբիո Կանավարոն նոր աշխատանք ունի:

Կանավարոն նշանակվել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում` փոխարինելով Մարչելո Լիպիին, որը որպես խորհրդատու կմնա թիմում:

45-ամյա Կանավարոն հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքը կհամատեղի «Գուանչժոուի» գլխավոր մարզչի աշխատանքի հետ:

Չինաստանի հավաքականը Կանավարոյի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի մարտի 21-ին` Թայլանդի հետ:

Նշենք` որպես Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի հավակնորդ շատ ԶԼՄ-ներ նշում էին Ժոզե Մոուրինյուի անունը, բայց Չինաստանի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ դրանք միայն շշուկներ էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել