«ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր էդգար Առաքելյանը Բարձրաստիճան պաշտո­նատար անձանց էթիկայի հանձնաժողո­վին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայ­քում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ է. Առաքելյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև TOYOTA RAV 4 2.4 մակնիշի ավ­տոմեքենա:


Պաշտոնը ստանձնելու օրվա դրու­թյամբ պատգամավորի դրամական մի­ջոցները կազմել են 1 600 000 ՀՀ դրամ և 1600 ԱՄՆ դոլար:

Պաշտոնական պարտականություննե­րը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականու­թյունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:

Նշենք, որ մինչ այս` 2017-2018 թվա­կաններին, էդգար Առաքելյանն աշխա­տել է «Թեոկեն» ՍՊԸ-ում` որպես ծրագ­րավորող, իսկ 2016-2017 թվականներին եղել է «Բի Վեբ Սիսթեմս» ընկերության ծրագրավորողը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել