«Հայաստանի կառավա­րությունը խորհրդարան է ներկայացրել Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախա­գիծ, որով առաջարկվում է մեքենաների լիցքավորման համար վաճառվող սեղմված գազը հարկել ոչ թե ծավալով, այլ կշռով: Գործող օրենքով հազար խ/մ համար ակցիզային հարկը 25 հազար դրամ է: 

Կառավարությունն առա­ջարկում է 1 տոննայի համար 34 հազար դրամ: Կառավարությունը սա հիմնավորում է վարորդների իրավունքների պաշտպանությամբ՝ համո­զելով, որ սա հարկային բեռի ավելացում չէ: Տեսականորեն դա այդպես է, քանի որ 1450 խմ գազը մեկ տոննա է, և այդ հաշվարկով ակցիզային հարկը չի թանկանում: Բայց գազալցակայանների սեփա­կանատերերը պնդում են, որ փոփոխությունը հանգեցնե­լու է 10-20 տոկոս թանկացման: Օրենքը ուժի մեջ է մտնելու ապրիլի 1-ից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել