Այսօր Հայաստանում 11 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում, ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք՝ 400 հազար, ոմանք՝ մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ եւ 18-ից 40 հազար դրամ են ստանում որպես սոցիալական աջակցություն:

Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ Զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ:

Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել