«Կրթության ազգային ինստի­տուտի կոլեկտիվը շունչը պա­հած սպասում է ԿԳ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը, որ հասկանա իր անելիքը, ինստիտուտի կարգավի­ճակը դեռ պարզ չէ: Հիշեցնենք՝ աշխատակիցնե­րին ծանուցագրեր են տվել: «Ու չի բացառվում, որ հիմնարկը լուծարվի կամ վերակազմավորվի, ապրիլի 1-ից դառնանք գործազուրկ: Եթե որևէ այլ աշխատանք չառաջարկեցին, ոտքի ենք կանգնե­լու՝ բողոքի ցույցի»,- ասացին աշխատակիցնե­րը:

Ի դեպ, ամեն ինչ փոխող իշխանություններն ու ԿԳՆ-ն փոխել են նաև այս տարվա դպրոցա­կան քննությունների «կարգը»՝ թելադրությունից անցում է կատարվել թեստերի: Փաստորեն, չեք ցանկանում որևէ բան պահպանել «նախկիննե­րից»: ԿԳՆ աշխատակիցն ասաց. «Թեստերով քննություններ անցկացնելը նոր բան չէ՝ 2016-ին ևս թեստերով էր, նախարարը փոխվեց, անցան թելադրության, հիմա մենք հետ ենք վերա­դառնում»: 

Փաստորեն, նախարարական նախա­սիրություններով են քննությունները որոշվում: «Ոչ, թելադրության պարագայում բողոքները շատ-շատ էին՝ ուսուցիչը լավ չի թելադրել, ուշ են հասկացել՝ ինչ բառ է ասել, ուստի որոշեցինք կրկին անցնել թեստայինին. այն առավել ազատ մտածողություն է ձևավորում աշակերտի մոտ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել