Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, որ ներկայումս իր կնոջ՝ Ամալ Քլունիի հետ գտնվում է Մեծ Բրիտանիայում, հարցազրույց է տվել Good Morning Britain հայտնի հեռուստահաղորդմանը։

Դերասանը մասնավորապես հիշատակել է արքայազն Չարլզի կազմակերպած պաշտոնական ընթրիքին իր և կնոջ մասնակցության մասին։ Այդ այցելության մասին պատմելիս 57-ամյա դերասանը կատակել է՝ հայտարարելով, որ «արքայազն Չարլզը խելքը գցել էր․ սկսել է պարել սեղանների վրա»։

Ջորջը նաև պաշտպանել է Մեգան Մարքլին, որի հետ Քլունի ամուսինները բարեկամական հարաբերություններ ունեն։ Նա դարձյալ ասել է, որ Մեգանի հետ անարդար են վարվում։ Նրանք քննադատում են, մինչդեռ նա ապրում է «իր սեփական կյանքով»՝ ոչ մի վատ բան չանելով։ Նա Մեգանին անվանել է բարի և խելացի կին և հավաստիացրել, որ նրանք արքայազն Հարիի հետ հրաշալի զույգ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել