Tert.am-ը գրում է.

Ըմպելիք արտադրողների և գրավատների հարկերի ավելացումը միանշանակ քննարկման առարկա կդառնա ԱԺ-ում: Կառավարության ներկայացրած առաջարկներն ամենևին նպատակ չունեն որոշակի ոլորտում առաջացնել դժվարություններ, առավել ևս ՓՄՁ-ների համար: Հետևաբար հնարավոր է, որ որոշակի փոփոխություններ լինեն: Համոզված եմ, որ ընդունվելու փուլում Հարկային օրենսգրքից կլինեն նվազագույն դժգոհություններ: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց վարչապետի խորհրդական, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ ակցիզային հարկը գործող հարկային օրենսգրքով երկու արտահայտում է ունեցել՝ տոկոսային և ֆիքսված գումարային:

«Հաշվի առնելով միջազգային փորձը՝ այսօր ակցիզային հարկով հարկվող բոլոր ապրանքների մասով ՀՕ-ում կատարվել է ճշգրտում, և բոլոր ապրանքներն այսուհետ արդեն ֆիքսված ակցիզային հարկ են վճարելու: Իհարկե, համաձայն ենք, որ այդ ապրանքատեսակներն ունենում են տարբեր գներ, օրինակ, 100 դրամ ակցիզային հարկը 1000 դրամանոց խմիչքի համար այլ տոկոս է կազմում, 2000 դրամանոցի համար՝ այլ տոկոս: Ամբողջովին հավասարություն հնարավոր չէ, և ակցիզային հարկի գաղափարը հենց դրանում է»,- ասաց վարչապետի խորհրդականը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել