Մարտի 13-ին Զաքիր Հասանովն Ադրբեջանի նախագահի հրամանով բարձրանում է առաջնագիծ, ու հենց նույն օրը ադրբեջանական բանակն Աղդամի վրա արկ ա գցում։ Նույն օրը Հայաստանում մարդիկ խոսում են խաղաղության պատրաստ ադրբեջանցի ժողովրդի մասին։

Եթե հաշվի առնենք, որ Հասանովը նաև բնակավայրեր ա գնացել ու հանդիպել ա բնակիչների հետ, ապա հաստատ հերթական անգամ սահմանամերձ գյուղների բնակիչներին դեմ ա տալու իր նախագահի քաղաքական խաղերի համար։

Հասանովի սիրտը կրկին քաղաքացիական զոհ ա տենչում, ու ինքն ամեն բան անելու ա դրան հասնելու համար։ Իրանց հենց հիմա զոհ ա պետք, ու բնակավայրերի մեջ էլի սկսելու են փոքրիկ ռազմաբազաներ կառուցել, եթե, իհարկե, Ակնայի վրա բնակավայրից չեն կրակել ու արդեն չեն դիրքավորվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել