Armenpress.am-ը գրում է.

 Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի Հանրապետության ներկայացվածությունը վերականգնելը պետք է լինի կողմերի համատեղ որոշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մեկ անգամ չէ, որ խոսել է բանակցային ձևաչափի մասին, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության դեպքում: Եթե նրանք որևէ փուլում համաձայնեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված լինի բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք կհարգենք այն: Դա ոչ միայն մեր, այլև եռյակի մյուս անդամների դիրքորոշումն է: Ես նաև խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել մարտի 9-ին արված համանախագահների հայտարարության վրա, որտեղ բավական հստակ ներկայացված են ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի մոտեցումներն այդ հարցի հետ կապված»,- ասաց Զախարովան:

Մարտի 9-ին տարածած հայտարարությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ԻգորՊոպովը՝  Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ԱՄՆ ), հղում անելովՄինսկի խմբի գործընթացի  էության վերաբերյալ որոշ հակասական հրապարակայինհայտարարություններին, վերահաստատում են, որ խնդրի  արդար ու տևական կարգավորումըպետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա,  մասնավորապեսկապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա: Այն նաև պետք է ներառիհավելյալ տարրեր,  ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահողերկրների նախագահները, այդ թվում՝  Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձԱդրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ  կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ  կտրամադրի, Հայաստանն ուԼեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավականկարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտմանմիջոցով, բոլոր ներքին  տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկինվայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որըկներառի նաև խաղաղապահ գործողություն:

Համանախագահները հայտնում են իրենց կարծիքը, որ այս սկզբունքներն ու էլեմենտները պետքէ լինեն  հակամարտության արդար ու տևական կարգավորման հիմքը և պետք է համարվեն մեկամբողջություն: Այս կամ  այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձանհնարին կդարձնի հասնելը  հավասարակշռված իրադրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել