Օպերայի տարածքում մի քանի սրճարաններ ապամոնտաժելու գործողությունները շարունակվում են: Երեկ ցուցարարների կողմից կազմակերպված բողոքի ակցիան ուղեկցվում էր ոստիկանների և նրանց միջև հրմշտոցներով: ԲՀԿ-ի պատգամավորներ Արման Աբովյանը և Նաիրա Զոհրաբյանը, ովքեր ահազանգ էին ստացել քաղաքացիներից, շտապեցին Օպերայի տարածք: Նպատակը մեկն էր՝ հանդարտեցնել բոլորին, թույլ չտալ բռնություն, իսկ այդ հարցին տրամաբանական և կառուցողական լուծում տալու համար առաջարկում էին կողմերին երկխոսության միջոցով գալ համաձայնության: Նրանց հորդորով երկխոսությունն իրականում տեղի ունեցավ և հասավ իր տրամաբանական ավարտին:

Սակայն մի քանի ուղղորդված լրատվականներ այս ամենի մեջ փորձում էին այլ ենթատեքստեր ման գալ և այնպես ներկայացնել հանրությանը, ինչպես նրանց թելադրում են: Իրականում ԲՀԿ-ի անդամները ոչ մի կապ չունեն բողոքի ակցիայի կազմակերպման հետ, ինչպես որ ջանում էին ներկայացնել որոշ լրատվականներ: Բայց թե կեղտոտ լրատվականներն ինչ նպատակ են հետապնդում կեղծ լուրեր տարածելով, արդեն պարզ է: Իսկ դրա համար պետք է հավատալ իրականությանը, այլ ոչ թե շահ հետապնդող լրատվականներին, ովքեր ամեն կերպ չեն հանգստանում մարդկանց վատաբանելով ու հանրությանը միայն կեղծ նյութեր տրամադրելով: Հորդորում եմ բոլորին չտրվել և չհավատալ այսպիսի լրատվականների խաբկանքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել