Tert.am-ը գրում է.

Մենք անվստահություն ենք հայտնել նոր տնօրինեն, ներկայացրել ենք մարզպետարան և զգուշացրել ենք՝ եթե մինչև այսօրվա վերջ հարցին լուծումը չտրվի, երկուշաբթի օրվանից մենք անցնում ենք գործադուլի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ավշար համայնքի դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը՝ հավաստիացնելով, որ փոխզիջման չեն գնալու ոչ մի ձևով, թող հաշտության եզրեր չփնտրեն:

Փոխտնօրենն ընդգծեց՝ իրենց որոշումն անփոփոխ է:

Հիշեցնենք, որ 4 օր առաջ Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում էին, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո:

Ռեգինա Սիմոնյանը նշեց, որ 4 օր է, ինչ դասադուլը շարունակվում է, իսկ նոր տնօրենն առհասարակ դպրոց չի գալիս, չգիտեն, թե որտեղ է: «Տնօրենը դպրոց չի գալիս, կրթության բաժինը տեղյակ չէ, թե որտեղ է նա: Հարցնում ենք, թե ուր է տնօրենը, ոչ ոք տեղյակ չէ, 4 օր է՝ դպրոցում դասընթաց չկա, ոչ մի բան չեն անում բացարձակ»,- նշեց Ռեգինա Սիմոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել