Ռոբերտ Բասիլին հայկական արմատներով ավստրալացի բիզնեսմեն է, ներդրող։ Լինելով Ramsis Capital ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի անդամ՝ Բասիլիի բիզնես հետաքրքրությունները վերջին տարիներին ներկայացված են եղել Ուկրաինայում։ Այժմ նա Հայաստանում է և ուսումնասիրում է հայկական շուկան՝ ներդրում անելու նպատակով։ Aysor.am-ի հետ զրույցում նա ներկայացրել է իր տեսակետը Հայաստանի տնտեսության և ներդրումային հնարավորությունների մասին։ 

- Պարոն Բասիլի, Ձեր վերջին ելույթներից մեկում Դուք կանխատեսել եք ֆինանսական ճգնաժամ․ դա Հայաստանի՞ն է վերաբերում, թե՞ խոսքը գլոբալ ճգնաժամի մասին է։ Դուք նաև կանխատեսել եք դրամի արժեզրկում, ինչո՞ւ։

- 2007թ-ին ֆինանսական ճգնաժամ եղավ, որովհետև աշխարհում չափազանց մեծացել էր պարտքի ծավալը։ Այժմ՝ 10 տարի անց, գլոբալ պարտքը նոմինալ արժեքով հասել է 184 տրիլիոն դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Դա կազմում է 2017թ-ի համաշխարհային ՀՆԱ-ի 225 տոկոսը։ Ուստի արժի նախապատրաստվել և մոտ կես տարուց ակնկալել ֆինանսական ցնցումներ և ճգնաժամ, որի ընթացքում ամերիկյան դոլարը կդառնա կայունության կղզի, ինչն ավտոմատ կերպով կարժեզրկի հայկական դրամը։ Ներկա դրությամբ, կարծում եմ, դոլար-դրամ փոխարժեքը կկազմի 520 դրամ 1 դոլարի դիմաց։ 

- Դուք հետաքրքրված եք հայկական շուկայով ու ներդրումային ծրագրեր ունեք։ Կասե՞ք՝ որ ոլորտում եք պատրաստվում ներդրում կատարել։

- Ներկա պահին ես ուսումնասիրում եմ տարբեր հնարավորություններ։ Մեր ներդրումային թեզը շատ ճշգրիտ ու հստակ է։ Մենք նախընտրում ենք բիզնեսի այն տեսակը, որը պարզ է,  կանխատեսելի, միաժամանակ իր ոլորտում գերիշխող, որտեղ հնարավոր է գեներացնել կանխիկ ազատ դրամական միջոցների հոսք։ Մենք փորձում ենք ձեռք բերել բիզնես իր արժեքից ավելի էժան գնով, իսկ դա կարող է պայմանավորված լինել տվյալ ձեռնարկությունում առկա ռազմավարական, մենեջմենթի հետ կապված, ծախսերի կառուցվածքի ու թաքնված ակտիվներով պայմանավորված խնդիրներով։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել