ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դեռևս չեն կարող հստակ ասել, թե երբ և որտեղ է սպասվում Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը: «Կա ձևավորված մշակույթ, որ մենք համաձայնեցնում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք, այդ պահը դեռևս չի եկել, որպեսզի  հայտարարենք»,-ասաց նա:

Իսկ թե ինչ օրակարգով են գնում, ասաց, որ այն արտահայտված է հստակ: «Արտահայտված է  վարչապետի Ստեփանակերտում հնչեցված ելույթում, այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ  ցանկանում ենք շարունակել երկխոսությունը»,-ասաց նա:

Հարցին, թե սեղանին արդյո՞ք մադրիդյան երեք սկզբունքներն են և այն վեց տարրերը, որոնց մասին համանախագահները նշել են, նախարարն ասաց, որ տարբեր հարցեր ունեն: «Կա բանակցային ձևավորված շրջանակը, երեք տարրերը և վեց սկզբունքները, և ինչպես վարչապետն ասաց, կարևոր է, թե կողմերը դրանք ինչպես են մեկնաբանում և ընկալում: Հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ստատուսի և անվտանգության  խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն այդ երեք սկզբունքների և վեց տարրերն ընդգրկող փաստաթղթում, և գիտեք որքան հստակ ենք եղել մենք մեր մոտեցումներով, որոնք վերաբերում են առաջին հերթին ստատուսսին և անվտանգությանը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել