ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի բնակչին:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1987թ., նախապես տեղեկանալով Երևան քաղաքի 23-ամյա բնակչի կողմից վարձավճարով շինարարական գործիքներ տրամադրելու մասին, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:05-ի սահմաններում, Երևան քաղաքի Կիևյան փողոցում հանդիպել է վերջինիս հետ և ներկայանալով մեկ այլ անունով, 23-ամյա երիտասարդի վստահությունը չարաշահելու եղանակով՝ վարձավճարով ժամանակավորապես օգտագործելու պայմանով նրանից վերցրել է 3 հատ շինարարական գործիք և տիրացել դրանց՝ պատճառելով ընդհանուր 530.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կոտայքի մարզի 31-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել