Մեծ Բրիտանիան, որը հայտնի է իր խոհեմությամբ և ճշտապահությամբ, հանկարծ սկսեց բանանային հանրապետություն հիշեցնել, որը հապճեպ որոշումներ է ընդունում և խեղաթյուրում իրականությունը, գրում է The Washington Post-ի մեկնաբան Ֆարիդ Զաքարիան:

«Մենք բոլորս հոգնել ենք դրամայից, բայց նկատի ունեցեք՝ Brexit-ը աղետ է լինելու»,- գրում է մեկնաբանը:

Brexit-ից հետո Մեծ Բրիտանիան կկորցնի գերտերության կարգավիճակը, գրում է հեղինակը: Եթե Բրիտանիան լքի Եվրամիությունը, դա վատ լուր կլինի թե Մեծ Բրիտանիայի, և թե Եվրոպայի ու Արևմուտքի համար: Brexit-ի արտաքին քաղաքականության հետևանքները ամենաքիչն են քննարկվում, բայց կարող են ամենալուրջը լինել:

Եթե Brexit-ը տեղի է ունենա, մի քանի տարվա ընթացքում Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան, հավանաբար, կթուլացնեն իրենց կապերը Մեծ Բրիտանիայի հետ՝ Եվրոպայի հետ դաշինքը պահպանելու նպատակով, գրում է պարբերականը: Այդ դեպքում Միացյալ Թագավորությունից կմնան XXI դարի երեք տնտեսական բլոկներից որևէ մեկում չտեղավորվող Անգլիան և փոքրիկ Ուելսը, եզրափակում է հեղինակը:

Բացի այդ, Brexit ի ճանապարհը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Մեծ Բրիտանիայի դանդաղ տնտեսական աճի՝ նվազագույն ինովացիաներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել