Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել Է Եվրամիությունից երկրի դուրս գալու պաշտոնական ժամկետի տեղափոխման վերաբերյալ կառավարության առաջարկության օգտին: Այս մասին հաղորդում Է BBC News-ը:

Համայնքների պալատի պատգամավորների մեծ մասը (412 մարդ) հանդես Է եկել Brexit-ի հետաձգման օգտին, դեմ Է քվեարկել 202 պատգամավոր: Եթե մինչեւ մարտի 20-ը խորհրդարանականները քվեարկեն Եվրամիության հետ համաձայնագրի օգտին, ապա Բրիտանիայի կառավարությունը պետք Է խնդրագիր ուղարկի Բրյուսել մինչեւ հունիսի 30-ը տեխնիկական հետաձգման մասին: Դրանից հետո փոփոխությունները պետք Է համաձայնեցվեն Միության 27 անդամ պետությունների հետ:

Սակայն այն դեպքում, եթե խորհրդարանականները մերժեն Brexit-ի շուրջը Մեյի գործարքը, ապա դրա օրը կփոխադրվի Էլ ավելի երկարատեւ ժամկետով, ինչը կհանգեցնի Մեծ Բրիտանիայի մասնակցությանը Եվրախորհրդարանի՝ մայիսին կայանալիք ընտրություններին:

Պաշտոնապես Մեծ Բրիտանիան պետք Է Եվրամիությունից դուրս գար 2019 թվականի մարտի 29-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել