ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 15-ին՝ ժամը 15։00-ին, այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

«Ռոբերտ Քոչարյանն այսօր մոտավորապես 40 րոպե բացատրություններ տվեց, մանրամասն ներկայարեց, թե ինչ է տեղի ունեցել 2008թ. փետրվարի 19-ից սկսած մինչև մարտի 2-ը։ Կարծում եմ՝ մեր փաստարկները հիմնավոր են»,- ասաց Հայկ Ալումյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել