Ճիշտն ասած, Օպերայի մոտակայքում գործող սրճարանները քանդելն, իմ ընկալմամբ, Երեւանի ամենաառաջնահերթ խնդիրը չէ: Ուրիշ հարց, որ դա անելը համեմատաբար հեշտ է, եւ քանդելու մեջ պոպուլիզմի որոշակի տարր կա՝ վերականգնում ենք նախորդ իշխանությունների կողմից խեղված մեր սիրելի մայրաքաղաքի կերպարը: Մյուս կողմից, իհարկե, ավելի լավ կլիներ, եթե այնտեղ սրճարաններ չլինեին:

Քաղաքային նախորդ իշխանությունները, մեղմ ասած, սխալ էին վարվել՝ սրճարանների թույլտվություն տալով, եւ դա, ենթադրվում է, արել են ոչ անշահախնդիր: Բայց անձամբ ես եւս մի քանի տարի կհանդուրժեի այդ սրճարանների գոյությունը՝ մանավանդ, որ դրանց սեփականատերերը պայմանագրեր էին կնքել քաղաքապետարանի հետ մինչեւ 2022-23 թվականները: Իսկ սեփականության իրավունքը նույնպես շատ կարեւոր է, այդ թվում՝ ներդրումներ գրավելու տեսանկյունից: Մի խոսքով, սրճարանները քանդելու որոշումը կարելի էր հետաձգել, իսկ այդ ընթացքում կատարել ինչ-որ «կառուցողական» աշխատանք:

Պարզ է, որ մի քանի ամսում հնարավոր չէ ազատել մեզ «հուսահատության գազելներից» կամ մետրոյի կայարան կառուցել (այստեղ, ի դեպ, ոչ մի առաջընթաց չի նկատվում), բայց որոշ աշխատանքներ հնարավոր էր գոնե սկսել: Օրինակ, նախորդ 10 տարիների ընթացքում բարեկարգվել են «Երազ» գործարանի եւ Հանրապետական հիվանդանոցների մոտի այգիները, «Երիտասարդական» մետրոյի կողքի ստորգետնյա անցումը, կառուցվել է Ծիծեռնակաբերդի ավտոճանապարհը, որը միացնում է Լենինգրադյան-Իսակով փողոցները, կառուցվել է նաեւ Դավիթաշեն -Աշտարակի խճուղի ճանապարհը: Այդ տեսակի նախագծերը հնարավոր էր նախաձեռնել, որպեսզի 2-3 տարի հետո ավելի հեշտ լիներ ասելու՝ «ահա մենք լավը կառուցել ենք, իսկ հիմա վատը քանդում ենք»: 

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել