«Ընկերները» հայտնի հեռուստասերիալն ավարտվել է 2004-ին, սակայն մինչ օրս նրա ժողովրդականությունը չի նվազում:

Միևնույն ժամանակ, երբ 90-ականների որոշ կուլտային նախագծեր վերաթողարկվում են, օրինակ, «Բևեռլի Հիլզ, 90210»-ը, «Ընկերների» հեղինակ Մարթա Քաուֆմանը The Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու սերիալը երբեք շարունակություն չի ունենա:

«Մի քանի պատճառ կա, նախ, շոուն այն ժամանակների մասին է, երբ քո ընկերները՝ քո ընտանիքն են: Հիմա այն ժամանակը չէ: Եթե մենք վեց դերասաններին կրկին միավորենք, շոուի սիրտը կանհետանա: Երկրորդը, պարզ չէ, թե որքան դրական կլինի արձագանքը: Մարդկանց դուր է գալիս այն, ինչն արդեն ավարտվել է, և պետք է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա և հիասթափությունների շարք չստեղծել»,- գտնում է Քաուֆմանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ընկերները» Netflix ծառայությունում կմնա մինչև 2019-ի վերջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել