Էսօր մի շատ կարևոր բան տեղի ունեցավ Ազատության հրապարակում: Ուրեմն՝ Կենտրոնի թաղապետը, տեսնելով հավաքված բողոքող քաղաքացիներին, փորձեց «կոնտռ միտինգ» կազմակերպել: Մի քանի զանգից հետո պարզվեց, որ էսօրվա դրությամբ Նիկոլի ու «Կարգին հաղորդման» դերասան Հայկոյի իշխանությունը պաշտպանելու համար մենակ պետական տարբեր կալիբրի պաշտոնյաներ են մնացել՝ ԱԺ պատգամավորներ, վարչական շրջանների աշխատակիցներ, ավագանու անդամներ, փոխնախարարներ, Վարդգես Գասպարի և այդպես շարունակ: Իսկ վերջում Կենտրոնի թաղապետը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցող «քաղաքացիներին» (իրականում պետական իշխանության կրողներին): Սենց որ շարունակվի, մի լուրջ բողոքի ժամանակ էս պետական պաշտոնյաներն էլ են վախենալու հրապարակ իջնել, կամ մեջներից դուխովները կգան ու ժողովրդի ցասմանը կարժանանան: Էս թատրոնը գնալով հետաքրքիր ա դառնում, իսկ Նիկոլի իշխանությունը սկսում է մնալ ՄԵՆԱԿ, ՄԵՆԱԿ, ՄԵՆԱԿ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել