Tert.am-ը գրում է.

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը համաձայն չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ նորություն չկա: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ տպավորությունը, այնուամենայնիվ այն էր, որ հայտարարությունն անսպասելի էր:

«Ամիսներ շարունակ խոսվում էր այն մասին, որ մեր բանակցային օրակարգը լինելու է այն, որ մենք միայն քննարկելու ենք Արցախի բանակցություններին մասնակցելու հնարավորությունը և դրանից հետո միայն կարողանալու ենք ունենալ եռակողմ բանակցություններ, այսինքն՝ լինելու են կողմերը և ԵԱՀԿ միջնորդները, և այդ պարագայում միայն մենք սկսելու ենք բանակցել»,- ասաց նա:

Արա Հակոբյանի նկատառմամբ՝ Փաշինյանի Բրյուսել այցի ժամանակ էլ Եվրամիության պաշտոնյաների կողմից հնչել է դիրքորոշում, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ձևաչափի փոփոխություն չի նախատեսվում: «Ե՛վ Մոգերինիի, և՛ Հանի կողմից ասվեց, որ բանակցությունների որևէ նախապայման չպետք է լինի, Հայաստանը պետք է լինի ամբողջությամբ ներգրավված: Եթե անգամ ձևաչափային բան պետք է փոխվի, ապա դա պետք է համաձայնեցվի, անպայման, բոլոր կողմերի, ընդ որում՝ հակառակ կողմի հետ, մեր դեպքում՝ Ադրբեջանի հետ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել