Իսկ ինչպե՞ս կվարվեիք, եթե որևէ մեկը սեփականության իրավունքով ձեզ պատկանող հողատարածքի վրա, օրինակ՝ ձեր առանձնատան բակում սրճարան կառուցեր ձեր կամքին հակառակ։ Ենթադրում եմ՝ չէիք թողնի։

Համայնքապետարանը կամենում է իրեն պատկանող հողատարածքը, որի վրա սրճարաններ են, կանաչապատել։ 2018-ի դեկտեմբերին պատշաճ ծանուցել են՝ ազատել տարածքը, որը տարբեր ժամանակներում տարբեր կերպ, հաճախ՝ կոպեկներով, հայտնվել է տարբեր անձանց ձեռքում։ Երևանը բետոնախեղդ են արել։

Ես նույնպես պայքարել եմ։ Պայքարել եմ, օրինակ, Մաշտոցի պուրակի պահպանման համար։ Ապամոնտաժման պրոցեսը քաղաքացու պահանջ է։ Արդար, թափանցիկ ընտրություններում ժողովրդի 81 տոկոս քվեին արժանացած քաղաքային իշխանությունն իրականացնում է իր գործառույթը՝ քաղաքացուն վերադարձնելով նրան պատկանող հանրային տարածքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել