Կալիֆորնիայի Գերագույն դատարանը մարտի 13-ին դատավճիռ է կայացրել, համաձայն որի՝ Johnson & Johnson ընկերությունը պետք է 29 մլն դոլար վճարի մի կնոջ, որը մեղադրել է ընկերությանը, որ դրա՝ իր օգտագործած արտադրանքը պարունակում է ասբեստ նյութը։

Արտադրանքի օգտագործումը հանգեցրել է կնոջ մոտ քաղցկեղի առաջացման՝ տեղեկացնում է Reuters-ը։

Թերի Լիվիթը հայտարարել է, որ ընկերության արտադրած մանկական փոշին երկար ժամանակ օգտագործելու արդյունքքում ձեռք է բերել մեզոթելիոմա՝ քաղցկեղի ձևերից մեկը։

Առաջին անգամ չէ, որ ընկերությանը մեղադրում են արտադրանքի մեջ ասբեստ օգտագործելու մեջ։ J&J-ն մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել