Panorama.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իսրայելի վարչապետ Բենյամինի Նեթանյահուի բառային ու թվիթերյան «պատերազմին» է միացել Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն։

Յաիր Նեթանյահուն, պատասխանելով Էրդողանին, թվիթերում գրել է․ «Ես նաև կհիշեցնեմ իրեն հայերի, հույների ու ասորիների դեմ Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունը։ Նրանք էթնիկապես մաքրեցին ողջ քրիստոնեաներին Փոքր Ասիայից»։

Յաիր Նեթանյահուն նաև Էրդողանին հիշեցրել է, որ Ստամբուլը Կոնստանդնուպոլիս կոչված քաղաքն է, Բյուզանդական կայսրության մայրաքաղաքն ու ուղղափառ քրիստոնեաների կենտրոնը ավելի քան 1000 տարի՝ մինչև թուրքական օկուպացիան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել