Yerkir.am-ը գրում է.

Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների ապամոնտաժման դեմ պայքարող ցուցարարներից ոստիկանություն բերված 16 անձանց ազատ են արձակվել։ Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հիշեցնենք, որ Օպերայի մերձակայքում գտնվող սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից տարվա սկզբին ծանուցում էին ստացել, ըստ որի՝ նրանց առաջարկվում էր հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Ապամոնտաժման աշխատանքներն արդեն սկսվել են, սակայն դրանք ուղեկցվում են սրճարանների աշխատակիցների բողոքի ակցիաներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել