Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի.  Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը 12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը: Ստացած մարմնական վնասվածքներից  Հ.Ավագյանը մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել