Panorama.am-ը գրում է.

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ՍՊԸ-ն գույքը պետությանը նվիրատվություն կատարելու ցանկություն է հայտնել: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով՝  գույք հանձնելու վերաբերյալ  այլ ցանկություն հայտնողներ դեռ չեն եղել: «Իսկ՝  եթե կլինեն գործարքներ, որոնց ժամանակ ապօրինություններ են թույլ տրվել, եթե դրանք բացահայտվում են, ուղարկվում են իրավապահներին և քննություն է իրականացվում», -նշեց կոմիտեի նախագահը:

Նարեկ Բաբայանը նաև ասաց, որ պետությունը դեռ չի ընդունել հյուրանոցը՝ որպես նվիրատվություն, քանի որ որոշակի ռիսկեր կան։

«Մենք այդ ռիսկերը ներկայացրել ենք կառավարությանը, առայժմ քննարկման փուլում են այլ պետական մարմինների հետ: Հավաստիացնում եմ, որ գույքը նվեր ընդունելու մասին կառավարության որոշում է լինելու, հետևաբար՝ դրա մասին դուք անպայման իմանալու եք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել