Ներկայացնում ենք «Կեր ու սուս» ուտեստի բաղադրատոմսը։ Այն իր յուրահատուկ համով կգերազանցի բոլորիս սպասելիքները։ Այստեղ են ասում՝ կեր ու սուս։

Բաղադրամասեր

0,5 կգ տավարի մսին՝

6 հատ միջին չափի կարտոֆիլ,

3 հատ միջին չափի գլուխ սոխ,

100 գ կարագ,

աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կտրտել երկար շերտերով և տապակել: Մինչ կարտոֆիլը տապակվի, միսը կտրտել նեղ շերտերով 1 սմ լայնությամբ և 3 սմ երկարությամբ:

Միսը տապակել կարագով, բայց ոչ երկար, որպեսզի չկոշտանա: Սոխը կտրտել օղակներով և լցնել մսի վրա և շարունակել տապակելը: Վրան ավելացնել աղ, պղպեղ:

Տապակած կարտոֆիլը լցնել մսի վրա, դնել մարմանդ կրակին 5 րոպե:

«Կեր ու սուսը» մատուցել վրան մաղադանոս ցանած և կլոր կտրտած պոմիդորով: Կարող եք նաև օգտագործել կանաչ ոլոռ, որը հիանալի համ կհաղորդի ուտեստին, ինչպես նաև կապահովի գեղեցկությունը։

Կեր ու սուս․ Այնքան համեղ է, որ կեր և լռիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել