ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում կդադարեցվի Boeing 737 MAX 8-ի թռիչքները, մինչև մարտի 10-ին Եթովպիայում կործանված ինքնաթիռի վթարի պատճառների հայտնաբերումը:

Նշվում է, որ Թրամփը նման որոշում կայացրել է այլ երկրների ճնշումներից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը որոշել է չարգելել Boeing 737 MAX 8-ի թռիչքները: Սակայն մի շարք երկրներ դադարեցրել են Boeing 737 MAX-ի շահագործումը և փակել օդային տարածքներն այդ ինքնաթիռների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել