Եթե դուք երազում եք ճիշտ ժամին հեռանալ աշխատավայրից, այլ ոչ թե նստել մինչև կեսգիշեր, ապա ձեզ կօգնեն այս պարզ խորհուրդները, որոնց հետևելով դուք ավելի արագ կկատարեք ձեր աշխատանքային պարտականությունները։

15 խորհուրդ, որպեսզի մինչև կեսգիշեր չմնաք աշխատավայրում․

  1. Գնեք ականջակալներ։
  2. Անջատեք սմարթֆոնի ծանուցումները։
  3. Միաժամանակ մի քանի աշխատանք մի արեք։
  4. Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ամենակարևոր առաջադրանքների վրա։
  5. Ամեն օր կատարվելիք աշխատանքների ցանկ կազմեք և դասավորեք ըստ կարևորության աստիճանի։
  6. Մի մոռացեք ընդմիջումների մասին։
  7. Ձեզանից անհնարինը մի պահանջեք և ձեր առջև իրական նպատակներ դրեք։
  8. Պլանավորեք ձեր ժամանցը և երեկոն․ դա ձեզ ավելի կմոտիվացնի։
  9. Մի կազմեք հագեցած գրաֆիկ և նրա մեջ փոքրիկ «պատուհան» թողեք, հակառակ դեպքում որոշ մանր տհաճությունների պատճառով դուք կարող եք հայտնվել սթրեսի մեջ կամ վերածվել ֆորս-մաժորի։
  10. Ամենադժվար առաջադրանքներն իրականացրեք ամենասկզբում։
  11. Կառավարեք ձեր էմոցիաները և մի տրվեք սթրեսին։
  12. Հեռու մնացեք գրասենյակային բամբասանքներից և ինտրիգներից։
  13. Երբեք մի ուշացեք։
  14. Մի փորձեք լինել պերֆեկցիոնիստ։
  15. Եթե չեք հասցնում որևէ բան, մի մեղադրեք ձեզ դրա համար։ Ավելի լավ է վերլուծեք և հասկացեք չհասցնելու պատճառը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել