Չինաստանում գեղեցիկ լինելու համար միայն գրավիչ արտաքին ունենալը բավական չէ։ Հին չինական մշակույթը պատմում է մարմնի և հոգու անբաժանելիության մասին, իսկ կնոջ հաճելի արտաքինը համարվում է նրա գեղեցկության արտահայտման բազում ձևերից մեկը։ Չինուհիների համար կարևոր են ներքին բաղադրիչները և հոգևոր հարմոնին։

Սակայն, չնայած հին ավանդույթներին, մեր ժամանակներում էլ նրանք 40 տարեկանում կարծես 20 տարեկան լինեն։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվում։

Գաղտնիք № 1․ Շատ ջուր խմել

Չինուհիներն անընդհատ ջուր են խմում։ Դեռ մանկությունից նրանք սովորում են, որ իրենց մոտ միշտ և ամենուր պետք է ջուր լինի։ Եթե որևէ չինուհու հարցնեք, թե ինչ է նշանակում գոյատևման նվազագույն պարտադիր պայման, ապա նա միանգամից կպատասխանի՝ խմելու ջրի հասանելիություն։

Գաղտնիք № 2․ Քիչ լինել արևի տակ

Ինչպես և հարյուրավոր տարիներ առաջ, այսօր էլ չինուհիների համար շատ կարևոր է մաշկի բաց գույն ունենալը։ Եթե առաջ սպիտակ մաշկ ունենալը համարվում էր բարձր սոցիալական խմբի պատկանելիության նշան, ապա 19-րդ դարում չինուհիները վստահ էին, որ արևից պաշտպանությունն է ծերության դեմ պայքարելու ամենալավ միջոցը։ Արևապաշտպան քսուքի օգտագործումը բազում խորամանկություններից մեկն է, որն օգնում է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից։

Գաղտնիք № 3․ Թեյը կարող է փոխարինել ցանկացած այլ ըմպելիքի

Չինուհիները բավականին շատ են թեյ խմում։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ուլուններ, պուեր և կարմիր թեյեր, որոնք հատուկ ազդեցություն են ունենում գեղեցկության և առողջության վրա։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է թեյի մեջ չավելացնել կաթ կամ շաքար։

Գաղտնիք № 4․ Օրվա պլանավորումը նույնպես կարևոր է

Օրվա կարգացուցակին հետևելը Չինաստանում համարվում է ամենակարևոր բնութագրիչներից մեկը։ Չինուհիները շատ մեծ ուշադրություն են դարձնում սնվելուն և քնին։ Ճաշից հետո չինուհիները փորձում են քնելու համար ժամանակ գտնել, հաճախ հենց աշխատասեղանի վրա։

Գաղտնիք № 5․ Ամենակարևորը հանգստությունն է

Արտահայտիչ միմիկայի բացակայությունը նույնպես նպաստում է մաշկի երիտասարդության պահպանմանը․ որքան քիչ են աշխատում դեմքի մկանները, այնքան քիչ են կնճիռներ առաջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել