Իտալիայի Անկոն քաղաքում տեղացիները դուրս են եկել բողոքի ցույցի բռնաբարության մեջ կասկածվող տղամարդկանց ազատ արձակման պատճառով: Նրանց ազատ են արձակել, քանի որ դատավորները տուժողին «չափից դուրս անհամակրելի և ոչ կանացի» են ճանաչել տղամարդկանց գրավելու համար, հաղորդում է The Guardian-ը:

2015թ.-ին պերուական ծագումով 22-ամյա կնոջ վրա երկու անծանոթ տղամարդ է հարձակվել: Տուժողը պնդել է, որ իրեն թմրամիջոցներ են տվել, ապա տղամարդկանցից մեկը բռնաբարել է, իսկ երկրորդը՝ հսկել տարածքը:

Բժիշկները հաստատել են համապատասխան վնասվածքների առկայությունը և թմրամիջոցների հետքերն արյան մեջ: Դատարանի ստորին օղակներում գործի քննությունից հետո կասկածյալները ազատ են արձակվել: Միայն բարձրագույն դատարանի կողմից այս որոշումը չեղարկելուց հետո է հայտնի դարձել պատճառը, ըստ որի հանվել է մեղադրանքը:

Գործը քննող դատավորները, որոնք տուժողին «չափից դուրս անհամակրելի և ոչ կանացի» են ճանաչել տղամարդկանց գրավելու համար, բոլորը կանայք են եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել