Panorama.am-ը գրում է.

Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա իր նկատմամբ հարուցած վարույթը կարճելու համար։

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի  նկատմամբ։

Վարույթի հիմքն է Սանասարյանի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի («իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը») առերևույթ խախտման հատկանիշներով:

Պետական վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը՝ ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա, 2019 թվականի փետրվարի 26-ին որոշում է կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վրաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:

Օրենքով սահմանված կարգով Դավիթ Սանասարյանը առարկություններ և վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի՝ վերոնշյալ որոշման վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել