ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հրապարակել էր 2018թ. ընթացքում  կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝ համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: Տեղեկացվել էր նաև, որ առաջիկայում մանրամասն տվյալներ կհրապարակվեն հանրային առավել լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին կոռուպցիոն հանցատեսակներով քրեական շարժընթացի վիճակագրության, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակի մասին: Ըստ այդմ՝   

 1. Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված խարդախություն

Նշված հանցատեսակի հատկանիշներով նախապատրաստվել է 189 նյութ՝  2017թ․(8) համեմատ 23.6 անգամ ավելի: Դրանցից 145-ով (2017թ՝ 5) հարուցվել է քրեական գործ, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է 29 անգամ: Նշված հանցագործության վերաբերյալ 2018թ. վարույթում քննվել է 206 (2017թ՝․21) քրեական գործ, որոնցով քրեական հետապնդման է ենթարկվել 63 անձ, ինչը 3.5 անգամ ավելի է 2017թ. (18) համեմատ:  Դադարեցվել է 6 (2017թ՝․3) մեղադրյալի պաշտոնավարում, դատի է տրվել 13 անձ, ինչը  85.7 տոկոսով ավելի է 2017թ․(7) համեմատ:

2.Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացում կամ վատնում

 Նախապատրաստվել է 447 նյութ՝ 2017թ․37-ի դիմաց, որից 383-ով (2017թ՝․34) հարուցվել է քրեական գործ: Վարույթում տարվա ընթացքում քննվել է 487 (2017թ՝ 101) քրեական գործ, որից ավարտվել է 168-ի վարույթը: Այսինքն նախապատրաստված նյութերը 2017թ. համեմատ ավելի են եղել շուրջ 12 անգամ, հարուցված քրեական գործերը՝ շուրջ 11 անգամ, իսկ վարույթում քննվող քրեական գործերի քանակը՝ մոտ 5 անգամ:

Նշված հանցագործության վերաբերյալ քննված 487 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 171 անձ կամ գրեթե կրկնակի ավելի 2017թ. (87) համեմատ: 9 (2017թ՝․4) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: Դատի է տրվել 53 (2017թ՝․51) անձ:

3. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում

 

Նախապատրաստվել է 396 (2017թ՝․155) նյութ, որից 214-ով (2017թ՝․107) հարուցվել է քրեական գործ: 2018թ. այս հանցատեսակի հատկանիշներով վարույթում քննվել է 311 (2017թ՝․236) քրեական գործ, որից ավարտվել է 133-ի վարույթ:  Փաստացի 2017թ. համեմատ 2.5 անգամ ավելի են եղել այս հանցատեսակի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, կրկնակի՝ հարուցված քրեական գործերը, 31.7 տոկոսով՝ վարույթում քննված քրեական գործերը:

 

Քննված 311 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 78 (2017թ՝․92) անձ, ինչը 15.2 տոկոսով քիչ է 2017թ. (92)-ի համեմատ: Դադարեցվել է 17 (2017թ՝․3) մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 28 անձ (2017թ՝․56): 

4. Պաշտոնեական լիազորություններն անցնելը

Նախապատրաստվել է 164 (2017թ՝․67) նյութ, որից 115-ով (2017թ՝․54) հարուցվել է քրեական գործ: Նշված հանցագործության վերաբերյալ տարվա ընթացքում վարույթում քննվել է 163 (2017թ՝․96) քրեական գործ, որից ավարտվել է 77-ի վարույթը: 3 գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, այն դեպքում, երբ 2017թ. նշված հանցագործության հատկանիշներով քրեական գործ դատարան չի ուղարկվել: Քննված 163 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել 23 անձ, ինչը 2017թ. (4) համեմատ ավելի է մոտ 6 անգամ: Դատի է տրվել 6 անձ:

5. Պաշտոնեական կեղծիք.

Նշված հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստվել է 143 նյութ, կամ 2017թ. (44) համեմատությամբ 3.25 անգամ ավելի: Դրանցից 100-ով հարուցվել է քրեական գործ, որը 2017թ. (34) արդյունքը գերազանցում է գրեթե եռակի անգամ: Վարույթում քննվել է 139 (2017թ՝ 103) քրեական գործ, ինչը նախորդող տարվա ցուցանիշը գերազանցում է մոտ 35 տոկոսով: Քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուրը 117 (2017թ՝․61) անձինք: Դատի է տրվել 32 անձ (2017թ.՝ 16): Այսինքն 2018թ. կրկնակի ավելացել է ինչպես այս հանցագործության կատարման համար քրեական հետապնդման ենթարկված, այնպես էլ դատի տրված անձանց քանակը:

 6. Փողերի լվացում

Նշված հանցագործության դեպքերի առթիվ նախապատրաստվել է 7 նյութ, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 2017թ. այս հանցակազմի հատկանիշներով նյութեր չեն նախապատրաստվել և քրեական գործեր չեն հարուցվել: 2018թ. վարույթում քննվել է 12 քրեական գործ, որոնցից ավարտվել է 1-ի վարույթը և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: Քրեական հետապնդման է ենթարկվել 6 անձ՝ նախորդող տարվա 5-ի դիմաց: Դատի է տրվել 1 (2017թ՝․5) անձ:

7. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալ

Նշված երկու հանցակազմերի հատկանիշներով նախապատրաստվել է 180 (2017թ՝․4) նյութ, որոնցով հարուցվել է 154 (2017թ.՝ 3) քրեական գործ: Տարվա ընթացքում վարույթում քննվել է ընդհանուր 172 (2017թ՝․11) քրեական գործ, որից ավարտվել է 34-ի վարույթ: Քննված 172 քրեական գործով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուրը 178 անձ՝ 2017թ. 14-ի դիմաց: Փաստացի ինչպես նախապատրաստված նյութերի, այնպես էլ հարուցված և վարույթում քննված քրեական գործերի քանակը, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվը մի քանի տասնյակ անգամ գերազանցում են 2017թ. ցուցանիշները: 7 (2017թ՝․1) մեղադրյալի պաշտոնավարում դադարեցվել է: 2018թ. դատի է տրվել 19 (2017թ՝․2) անձ:

8.Կաշառք ստանալ, տալ, կաշառքի միջնորդություն.

 Նշված երեք հանցակազմերի հատկանիշներով ընդհանուր նախապատրաստվել է 197 (2017թ՝․63) նյութ, որից 153-ով (2017թ՝․57) հարուցվել է քրեական գործ: 2018թ. վարույթում քննվել է 282 (2017թ՝․148) քրեական գործ, որից ավարտվել է 93-ի (2017թ՝․88) վարույթ: Այսինքն ընդհանուր առմամբ 2018թ. նախորդող տարվա համեմատ մոտ 3 անգամ ավելի են եղել նշված երեք հանցակազմերի հատկանիշներով նախապատրաստված նյութերը, մոտ 2.7 անգամ՝ հարուցված քրեական գործերը  և 2 անգամ՝ վարույթում քննված քրեական գործերը: Ի տարբերություն վերոնշյալի՝ 2018թ. մոտ 12 տոկոսով ավելի քիչ են եղել (36-41) մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերը:

Քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 241 անձ, կամ 2017թ. (201) համեմատ 20 տոկոսով ավելի: Դադարեցվել է 10 (2017թ՝․2) մեղադրյալի պաշտոնավարում: Դատի է տրվել 108 (2017թ՝․118) անձ:

Հիշեցնենք, որ դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի քրեական գործերի, ինչպես նաև դրանցով դատի տրված անձանց համեմատաբար քիչ քանակը պայմանավորված է իրավապահ համակարգի որդեգրած՝ կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու, գործուն զղջալու դեպքերում լայն խրախուսական գործիքակազմ կիրառելու քաղաքականությամբ:

Հարկ է նշել նաև,որ քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ քրեական գործերի զգալի մասի նախաքննությունը փոխանցվել է 2019թ.:

Ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 960 անձ, որոնցից 470-ը եղել են պաշտոնատար անձինք: Համեմատության համար նշենք, որ 2017թ. քրեական հետապնդում է հարուցվել 599 անձի նկատմամբ, որոնցից 292-ը՝ պաշտոնատար անձինք:

 Նախորդ տարվա ընթացքում քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց շրջանակը, ըստ գործունեության ոլորտների և պաշտոնների աստիճանի, ունի հետևյալ պատկերը:

1. Ոստիկանության աշխատակիցներ՝ 17 անձ, այդ թվում՝

ա) բաժնի , բաժանմունքի պետեր և տեղակալներ՝ 8 անձ,

բ) անձնագրային խմբի առաջատար մասնագետ՝ 2 անձ,

գ) ՔՀԲ օպերլիազոր՝ 3 անձ,

դ) տարբեր ստորաբաժանումների տեսուչներ՝ 3 անձ,

ե) ոստիկան՝ 1 անձ,

 

2. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձինք՝ հարկադիր կատարողներ՝ 3 անձ,

 
3. ՀՀ ՊԵԿ Պաշտոնատար անձինք՝ 14 անձ, այդ թվում՝

ա) ՊԵԿ վարչության պետ և տեղակալ՝ 3 անձ,

բ) ՊԵԿ գլխավոր մասնագետ՝ 1 անձ,

գ) հարկային բաժնի, բաժանմունքի պետ և տեղակալ՝ 3 անձ,

 դ) հարկային, մաքսային տեսուչ՝ 5 անձ,

ե) մաքսային անցակետի հերթափոխի պետ և գլխավոր մասնագետ՝ 2 անձ,

 

4. ՀՀ ԱԻՆ հրշեջ փրկարար՝ 1 անձ,

 
5. ՀՀ ՔԿ մարզային քննչական վարչության պետ և քննչական բաժնի պետի տեղակալ -2, ՀՀ ՔԿ քննիչներ (ավագ քնիիչ) - 7, դատախազության նախկին քննիչ - 1,


6. ԱԱԾ և Զինված ուժեր՝ 4 անձ, այդ թվում՝

ա) ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության բաժնի հերթափոխի պետ և ավագ հսկիչ՝ 2 անձ,

 բ) տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետ՝ 1 անձ,

գ) ՊՆ զորամասի ՄՀԴ հրամանատար՝ 1 անձ,

7. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներ՝ 15 անձ, այդ թվում՝

ա) ՔԿՀ պետ, պետի տեղակալ՝ 3 անձ,

 բ) ՔԿՀ բաժանմունքի պետ՝ 1 անձ,

գ) հերթապահ՝ 4 անձ,

դ) մասնագետ՝  7 անձ:

Քրեական հետապնդման են ենթարկվել նաև այլ պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Մասնավորապես՝

 

  1. Առողջապահության ոլորտում 14 անձ ՝ դատական բժիշկներ, պոլիկլինիկայի և ԲԿ-ների տնօրեններ և բժիշկներ,

 


2. Կրթության ոլորտում 35 անձ՝ ԲՈՒՀ-երի, դպրոցների, մանկապարտեզների և կրթական այլ հաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, ամբիոնի վարիչ, պահեստապետներ, հաշվապահներ,

 


3. Պետական գնումների ոլորտում 2 անձ՝  ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետի տեղակալ, նյութատնտեսական ապահովման դեպարտամենտի ֆինանսական վարչության նախկին պետ,

 


4. Սոցիալական ապահովության ոլորտում 56 անձ՝ սոցիալական ապահովության ծառայության բաժնի պետեր, մասնագետներ ու ավագ մասնագետներ, տուն ինտերնատի տնօրեններ, պահեստապետեր, գլխավոր հաշվապահներ, ԲՍՓ հանձնաժողովի վիճակագիր, համայնքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժնի պետ, փոստային բաժանմունքների մասնագետներ,

 


5. Էներգետիկ և բնական պաշարների ոլորտում 6 անձ՝ բնապահպանության և ընդերքի տեսչության տարածքային բաժնի պետ, պետական ավագ տեսուչ և տեսուչ, անտառապետության անտառապետ, պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ և անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն,

 


6. Տեղական ինքնակառավարման ոլորտում 73 անձ՝ համայնքապետեր, համայնքապետի տեղակալներ, մասնագետ-տնտեսվարներ, հաշվապահներ, քարտուղար, գանձապահներ, մարզպետարանի բաժնի պետ, կոմունալ ծառայության տնօրեններ, քաղաքապետարանի բաժնի պետեր, մասնագետներ և տեսուչներ,

 


7. Պաշտպանության ոլորտում 131 անձ՝ հրամանատարներ, զինկոմիսարիատների աշխատակիցներ և այլն,

 


8. Այլ ոլորտներում 91 անձ՝ հիմանականում առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողներ, ՍՊԸ-ների տնօրեններ, հաշվապահներ, պահեստապետեր, անտառապահներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել