Մեգան Մարքլը Վեսթմիսթերյան աբբայությունում պատարագին հայտնվել է բրիտանական Marks & Spencer ապրանքանիշի զուգագուլպաներով, հաղորդում է The Sun-ը:

Պատարագը մատուցվել է երկուշաբթի՝ մարտի 11-ին, և նվիրված էր Ազգերի համագործակցության օրվան: Սասեքսի դքսուհին միջոցառմանը կրել է սալորի գույնի վերարկու և Վիկտորիա Բեքհեմի հավաքածուից շղթաների պրինտով զգեստ: Դքսուհու գլխարկը, ինչպես նշել են սոցցանցերում, հիշեցրել է կա՛մ բորտուղեկցորդուհու, կա՛մ բուժքրոջ գլխադիր: Նա հանդերձանքը լրացրել է կանաչ կոշիկներով և նույն ապրանքանիշի պայուսակով:

Герцогиня и герцог Сассекские отправляются на прием в честь своей свадьбы, 19 мая 2018 года

Նորաձևության փորձագետները որոշել են, որ այդ օրը Մարքլը ընտրել է Marks & Spencer-ի 6 ֆունտ արժողությամբ մարմնագույն բարակ զուգագուլպաներ:

Герцогиня и герцог Сассекские отправляются на прием в честь своей свадьбы, 19 мая 2018 года

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Չարլզի 70-ամյակի տոնակատարությանը նախապատրաստվելու ժամանակ Մեգան Մարքլը հրաժարվել է նշված ապրանքանիշի զուգագուլպաներ հագնելուց՝ դրանք աղբ անվանելով և պահանջել է Wolford ապրանքանիշի 35 ֆունտ արժողությամբ զուգագուլպաներ:

Герцогиня и герцог Сассекские отправляются на прием в честь своей свадьбы, 19 мая 2018 года

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել