Եթե կարծում եք, որ միայն հիմար մարդիկ են սխալներ թույլ տալիս, ապա սխալվում եք: Ճշմարտությունն այն է, որ բոլորն են սխալական, ուղղակի պետք է դա ընդունել: Հենց այնպես չէ Էյնշտեյնն ասել, որ, այն մարդը, ով երբեք չի սխալվել, երբեք էլ նոր բան չի փորձել:

Պետք չէ ամեն սխալի համար մեղադրեք ինքներդ ձեզ, այլ այն պետք է հասկանաք ու ուղղեք:

Սխալների 5 տեսակ, որոնք թույլ են տալիս նույնիսկ ամենախելացիները:

Գումարի ետևից ընկնել

Ամենածիծաղելին այն է, որ բոլորս էլ գիտենք, որ կյանքում ավելի կարևոր բաներ կան, քան գումարը: Պետք է հիշեք, որ գումարի ետևից ընկնելը վատ է անդրադառնում սեփական երջանկության վրա:

Անքնություն

Երբ ինչ-որ բանով տարված եք, ցանկանում եք ողջ ազատ ժամանակը դրա վրա ծախսել: Սա հիանալի զգացողություն է, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ քունը շատ կարևոր է:

Միշտ հասանելի լինել

Գրեթե բոլորն ունեն սմարթֆոն, որը միշտ մմիացված է ինտերնետին, և սա ստիպում է միշտ հասանելի լինել: Այսպիսի վարքը սթրեսի ու անհանգիստ կյանքի կհանգեցնի:

Սպորտի բացակայություն

Ընտանիք, աշխատանք... Մի՞թե այս ամենի հետ մեկտեղ սպորտով զբաղվելու ժամանակ չունեք, չէ՞ որ առողջությունն է ամենից կարևորը: 

Ինքնավստահություն

Երբ ինչ-որ բանից լավ եք, ավելի դժվար է թերագնահատել ինքներդ ձեզ, բայց սա կարող է վիրավորել շրջապատին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել