Մի հետաքրքիր հարց առաջացավ մոտս, որի առանցքում կարելի է դավադրության տեսություն հյուսել կամ խիստ պրագմատիկ հետևության գալ: Երեկվանից շատերը գրում են, որ Նիկոլի ուղղաթիռում Արմեն Սարգսյանի համար տեղ չկար (դե, եթե ազատ տեղ էլ կար, էդ Աննայի տեղն ա, մի մոռացեք), ու իրականում խիստ հատուկ են նախագահի գրասենյակին վերջին պահին տեղեկացրել ԱԱԽ արտագնա նիստի մասին: Նախագահականից տարածված մամլո հաղորդագրությունն էլ ավելի մեծ թափ տվեց խոսակցություններին, բայց մի պարզագույն իրողություն մնաց լուսանցքում․ Արմեն Սարգսյանն ԱԱԽ անդամ չէր: Իսկ արդեն այսօր ավելի հետաքրքիր բան պարզվեց. ուրեմն՝ պարզվում ա, որ Արմեն Սարգսյանն էսօր հարևան երկրի նախագահին պետք է ընդուներ, ու եթե անգամ մի շաբաթ առաջ իմանար ԱԱԽ նիստի մասին, դժվար էլ գնար: 

Այ էս պարագայում գործ ունենք ավելի «բարդ» կոմբինացիայի հետ, որտեղ Արմեն Սարգսյանն իր բրիտանական խորամանկությամբ փորձում է գործող կառավարության դեմ օրեցօր մեծացող բողոքը գեներացնողների ձեռքերով աշխատել կառավարության դեմ: Սրանից շատ վատ հոտ ա գալիս, ու իրականում արդեն երկար ժամանակ ա՝ նախագահ Սարգսյանի պահվածքն անհասկանալի է գոնե ինձ համար: Այ մարդ, քաղաքական ամբիցիաներ ունե՞ս, ցույց տուր, հասկանանք, չունե՞ս, էդ դեպքում ի՞նչ իմաստ ունի նման հայտարարություն տարածելը: Դու չգիտեի՞ր, որ Վրաստանի նախագահին պետք ա ընդունես էսօր, որ երեկ տենց բազմանշանակ հայտարարություն էիր տարածում ու լուռ հետևում, թե ինչպես են շատերը գրում քո նկատմամբ անարդար վերաբերմունքի մասին: Է, հայտարարությանդ մեջ ասեիր, որ էդ «տեխնիկական պատճառն» էսօրվա արարողակարգային ընդունելությունն ա: 

ՀԳ. Էս վերջերս շատ եմ նկատում էս կամ էն «կիսահղի» կենտրոններից ընդդիմադիր բողոքը գեներացնողներին զգուշությամբ օգտագործելու փորձեր: Պարոնայք վախկոտներ, ուրեմն՝ կա՛մ հրապարակային սկսում եք խոսել ձեր քաղաքական ամբիցիաների մասին և սկսում եք քննադատել կառավարությանը, կա՛մ թարգում եք սենց տակից աշխատելու ու բաց խաղացողներին օգտագործելու փորձերը: Էս գործելաոճը նվազագույնը ազնիվ չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել