Ադրբեջանը զորավարժությունների շրջանակներում երեկ երեկոյան անցել է , այսպես ասած, բարոյահոգեբանական զորավարժության: Զորավարժության մասնակիցները նշել են Նովրուզը, որի ընթացքում հնչել են բացառապես ռազմահայրենասիրական երգեր: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նույնպես մասնակել է այդ միջոցառումներին: Նա կարևորել է ռազմական ուժերի բարոյահոգեբանական վիճակը, ռազմական ոգին և կոչ արել, որ պատրաստ լինեն ռազմական ցանկացած առաջադրանք կատարելուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել