Panorama.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Այսօր հարցաքննվեց ՊՊԾ գնդի այն ժամանակվա հրամանատար, գնդապետ Խաչատուր Ավետիսյանը։ Նա պատմեց, որ գնդի վրա հարձակման մասին տեղեկացվել է 2016թ. հուլիսի 17-ի լուսադեմին ու անմիջապես մեկնել է այնտեղ։ 

«Սասնա ծռեր» խմբի անդամ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարցին, թե դուք ձեզ տուժած համարո՞ւմ եք, Խաչատուր Ավետիսյանը պատասխանեց. «Այո։ Բոլոր իմաստներով։ Պավլիկ Մանուկյան, զինվորական ճանապարհ եք անցել, վիրավորում եք բարձրաստիճան սպայի ու թողնում եք վիրավոր մնա ներսում, ու դրանից հետո հարցնում եք... Ես չեմ ուզում ձեզ հարց տալ՝ եթե ձեր մերձավորին կամ հարազատին սպանեին, դուք ո՞նց կվերաբերվեիք...»։

Այս պատասխանից հետո  «Սասնա ծռերի» անդամների և Խաչատուր Ավետիսյանի միջև վիճաբանություն սկսվեց, լսվում էին «անհասկացող», «թափթուկ» բառերը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել