«ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այս տարվա փետրվարի 13-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել գույքի և դրամական միջոցների հայտարարագիր, որի համաձայն՝ սեփականություն հանդիսացող բնակարան և ավտոմեքենա չունի:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ջուլհակյանը հայտարարագրել է 8000 ԱՄՆ դոլարի պարտատոմսեր: 

Վերջինիս հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3.100.000 ՀՀ դրամ: 

Երիտասարդ պատգամավորի դրամական միջոցները կազմել են 1.500.000 ՀՀ դրամ, 2.500 ԱՄՆ դոլար և 1000 եվրո:

Արուսյակ Ջուլհակյանը, մինչ պատգամավոր դառնալը, 2015-2018թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ մի շարք ծրագրերի իրավաբան։

Մի կարճ ժամանակահատված եղել է Երևանի ավագանու անդամ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել