Operativ.am-ը գրում է.

Գերմանիան կիսում է ԱՄՆ-ի մտահոգությունը՝ Huawei չինական ընկերությանը 5G բջջային ցանցի ստեղծման համար հնարավորությունների տրամադրման առումով, սակայն անկախ որոշում կընդունի այն մասին, թե ինչպես ապահովել անվտանգությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի տրանսատլանտյան քաղաքականության համակարգող Փիթեր Բեյերը, գրում է Reuters-ը:

Նա ընդգծել է 5G-ի նոր ենթակառուցվածքի համար անվտանգության բարձրագույն ստանդարտների ապահովման կարեւորությունը, ինչը չափազանց կարեւոր է նոր տեխնոլոգիական մշակումների համար:

«Կան հիմնավոր կասկածներ այն կապակցությամբ, թե կարող է արդյոք Չինաստանի կառավարությանը մոտ ընկերությունը հուսալի կերպով ապահովել անվտանգության այդ ստանդարտները, որոնք անհրաժեշտ են նման չափազանց զգայուն հավելվածների համար: Լիովին ակնհայտ է, որ մենք անկախ եւ մեր շահերին համապատասպխան որոշում կկայացնենք, այդ թվում մեր գործընկերների նկատմամբ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել