Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով 30 տարի անց ամենատարածված հոգեբանական հիվանդությունը լինելու է դեպրեսիան։ Ներկայումս շուրջ 300 միլիոն մարդ տառապում է այս հիվանդությունից։ Պարզվում է, որ մեր հոգեկան վիճակի վրա ազդում են ամենօրյա մի շարք «անվնաս» բաներ։ Որո՞նք են դրանք։

Սոցիալական ցանցեր

Սոցիալական ցանցերը ցույց չեն տալիս իրական կյանքը։ Հոգեբանները նշում են, որ ընկերների կատարյալ նկարների հետ անդադար համեմատությունն ի վերջո դառնում է դեպրեսիայի պատճառ։ Թվում է, թե ուրիշների կյանքը եռում է, իսկ ձերն անցնում է կողքով։ Վերահսկեք սոցիալական ցանցերում ձեր ծախսած ժամանակը։

Սթրես

Մեր հոգեբանությունն անընդհատ սթրեսի է ենթարկվում, որը կարող է բացասաբար ազդել նրա վրա։ Հոգեբանները նշում են, որ շատ կարևոր է իմանալ հանգստացնելու մեթոդները։ Սովորեք հաղթահարել սթրեսը. շփվեք կենդանիների հետ, հոբբի ձեռք բերեք, սպորտով զբաղվեք և այլն։ Բացասականի վրա անընդհատ կենտրոնացվածությունը կարող է դեպրեսիայի մեջ գցել անգամ ամենալավատես մարդուն։

Անքնություն

Քնի ժամանակ ուղեղն ամեն ինչ դնում է իր տեղը։ Այն զտում է ողջ ինֆորմացիան և կարգավորում է դրանք։ Գիշերը նաև արտադրվում են մի շարք կարևոր հորմոններ, որոնք պատասխանատու են օրգանիզմի լավ աշխատանքի համար։ Անքնությունն օրգանզիմը ենթարկում է սթրեսի, սթրեսը դառնում է անքնության պատճառ և ստեղծվում է փակ շրջան։ Հանգիստ քունն առողջ ուղեղի և ամուր հոգեբանության գրավականն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել