Tert.am-ը գրում է.

Հատուկ կազմակերպված էր ցույց տալու Ադրբեջանին ու միջազգային հանրությանը, որ վարչապետի կողմից առաջ քաշած թեզերը կապրիզ ու ձևականություն չեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի ելույթում պարզ ասված է, որ Հայաստանի կառավարությունը կուրս է վերցրել, որ Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնի, մասնակցություն ապահովի բանակցային պրոցեսում: Սարգսյանն ասաց, որ պետք է սպասել` տեսնելու, թե ինչ ուղղություն է ընտրել Հայաստանը նպատակին հասնելու համար:

«Մինսկի խումբը կրկնեց իր դիրքորոշումը, այդ թվում՝ Արցախի մասնակցության թեզը: Նրանք լղոզված ձևով ներկայացրին, որ որևէ մեկը դեմ չէ դրան»,- նշեց Մ. Սարգսյանը: Դիտարկմանը, թե ՄԽ-ն միաժամանակ ասում է, որ ձևաչափը պետք է չփոխվի, արդյոք սա ակնարկ չէ՞, որ դեմ են Արցախի մասնակցությանը, քաղաքագետն այսպես արձագանքեց.

«Եթե փոխեին, բարդություններ կստեղծեին չէ՞: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի դիրքորոշուման վրա սա պետք է ազդի: Շատ են խոսում՝ արժե՞ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, թե՞ չարժե: Խնդիրը դա չէ, խնդիրն այն է, թե ինչի մասին ենք խոսում, կարևորը թեման է: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է Արցախի մասնակցության թեման առաջ քաշել: Ոչ Մինսկի խումբը, ոչ Ադրբեջանը պատասխան չունեն, թե ինչո՞ւ պետք է Ղարաբաղը բանակցություններին չմասնակցի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել