Ինֆորմացիոն դարաշրջանում դժվար գտնվի մեկը, ով չի իմանա օնկոլոգիական հիվանդությունների հարուցիչների մասին։ Այդ հարուցիչների մեջ են մտնում ծխախոտը, ժառանգականությունը և շատ այլ բաներ։ Սակայն կան նաև մի շարք անսպասելի գործոններ, որոնք մեծացնում են ուռուցքով հիվանդանալու հավանականությունը։

Ավելորդ քաշ

Համաձայն գիտական հետազոտությունների՝ որքան մեծ է ավելորդ քաշը, այնքան մեծ է ներքին օրգաններում ուռուցքի զարգացման հավանականությունը։ Վտանգի մեծացման պատճառն այն է, որ ճարպակալման հետևանքով մեծանում է բորբոքային գործընթացների հավանականությունը։ Եթե դուք մեծացնեք ֆիզիկական ակտիվությունը և նիհարեք, ապա կազատվեք բարձր ճնշումից, անոթների աթերոսկլերոզի վտանգից, ինչպես նաև կնվազեցնեք ուռուցքի հավանականությունը։

Տաք թեյ

Եթե դուք շատ տաք թեյի սիրահար եք, ապա մենք ձեզ համար վատ նորություն ունենք։ Համաձայն հետազոտությունների՝ 65 °С-ից բարձր ջերմաստիճան ունեցող ընպելիքները զգալիորեն մեծացնում են կերակրափողում ուռուցքի առաջացման հավանականությունը։ Երբ հեղուկը հայտնվում է կերակրափողում լորձաթաղանթը վերանում է, որը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Եթե դրա հետ միաժամանակ դուք նաև անառողջ ապրելակերպ եք վարում, ապա հավանականությունը մեծանում է ավելի քան 5 անգամ, այնպես որ, խորհուրդ չի տրվում տարվել շատ տաք թեյով։

Բարձր հասակ

Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան բարձր է մարդու հասակը, այնքան ավելի մեծ է ուռուցքի զարգացման հավանականությունը։ Այս տարօրինակ փոխկապակցվածությունը հայտնաբերվել էր դեռևս 1950-ական թվականներին, որը, սակայն, բացատրել չէին կարողացել։ Ամենաքննարկվող տարբերակն այն էր, որ բարձր հասակ ունեցող մարդիկ ավելի շատ բջիջներ ունեն, հետևաբար հավանականությունն ավելի մեծ է, որ դրանցից մեկը կենթարկվի մուտացիայի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել