Tert.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը։ Նիստը նախագահում է դատավոր Դավիթ Գրիգորյանը: Դատական նիստին ներկա է նաև գործարար Սիլվա Համբարձումյանը։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Սիլվա Համբարձումյանը նշեց, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին և դրա մասին արդեն 3 տարի է բարձրաձայնում է:

Համբարձումյանը նշեց, որ 8 մլն դոլարն արդեն հստակեցված է, քանի որ դա փոխանցում էր, իսկ մնացած 6 մլն-ը, որ տրվել է կանխիկ Սուրեն Ավագյանի միջոցով, դեռևս ոչ, բայց վերջինս էլ, ինչպես և Արամ Հարությունյանը, գտնվում է հետախուզման մեջ: «Սուրեն Ավագյանն Արամ Հարությունյանի համակուրսեցին էր և նրա նազիր-վեզիրն էր»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել