Իսպանուհին անաֆիլակտիկ շոկի մեջ է հայտնվել զուգընկերոջ հետ օրալ սեքսով զբաղվելուց հետո, երբ կուլ է տվել նրա սերմնահեղուկը: Բժիշկները, որոնք փրկել են կնոջ կյանքը, դեպքը նկարագրել են British Medical Journal Case Reports ամսագրում:

31-ամյա կինը տեղափոխվել է Ալիկանտեի համալսարանի հիվանդանոց: Բժիշկները բացառել են սերմնահեղուկի նկատմամբ ալերգիան, քանի որ կինը հայտնել է, որ նախկինում օրալ սեքսը նման ախտանիշներ չի առաջացրել:

Կինն ալերգիա ուներ պենիցիլինի նկատմամբ, սակայն այդ օրը նա ոչ մի դեղամիջոց չէր ընդունել: Սակայն պարզվել է, որ նրա զուգընկերն ականջի բորբոքվածության համար ամոքսացիլին է խմել, որը պենիցիլինների շարքի հակաբիոտիկ է: Ենթադրվում է, որ հակաբիոտիկը սերմնահեղուկի միջոցով անցել է կնոջ օրգանիզմ և անաֆիլակտիկ շոկ առաջացրել:

Կինը համապատասխան օգնություն ստանալուց հետո մի քանի ժամ անց կարողացել է ավելի հեշտությամբ շնչել, սակայն լիովին վերականգնվել է միայն մեկ շաբաթվա ընթացքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել