Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 11-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների և ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների համատեղ ձեռնարկված միջոցառումների ու անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Կումայրիի բաժին է ինքնակամ ներկայացել Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հարություն Սահակյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 8-ին Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցում գործող «Ռայ» գիշերային ակումբում վիճաբանության ժամանակ սուր կտրող-ծակող գործիքով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովին մարմնական վնասվածք պատճառելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում քննիչը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացվի։

Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնորդությունը և Հ. Սահակյանը դատարանից կալանավորվել է։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 8-ին վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն էր տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը և Հյաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում էր վիրահատարանում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել