Armenpress.am-ը գրում է.

Ռուսաստանն այլեւս Եվրամիության ռազմավարական գործընկերը չԷ, եւ 1994 թվականին ստորագրված Գործընկերության ու համագործակցության համաձայնագիրը վերանայման կարիք ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրախորհրդարանի բանաձեւում, որը մարտի 12-ին ընդունվել Է Ստրասբուրգում ընթացող լիագումար նստաշրջանում: 
Եվրոպացի խորհրդարանականները, որոնց լիազորությունների ժամկետը լրանում Է մայիսին, կոչ են անում ԵՄ-ին՝ «քննադատաբար եւ ամբողջապես վերագնահատել իր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», եւ իր եզրակացությունը հիմնավորում Է նրանով, որ ռուսական պետության ինչպես ներքին, այնպես Էլ արտաքին քաղաքականությունը ներկայում հակասում Է ԵՄ-ի նպատակներին ու հիմնարար արժեքներին: 
Եվրոպացի խորհրդարանների համար հատկապես անընդունելի են «Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները՝ սկսած 2014 թվականից»: Եվրախորհրդարանը գտնում Է, որ «ներկա հանգամանքներում Ռուսաստանին այլեւս չի կարելի դիտել որպես ռազմավարական գործընկեր, Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրի երկրորդ հոդվածով հռչակված սկզբունքներն այլեւս չեն պահպանվում, ուստի համաձայնագիրը հարկ Է վերանայել», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել